National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.04.2021
Դրական եզրակացություն՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին
1 / 3

««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է պատգամավոր Արթուր Դավթյանը, առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի ապրիլի 7-ի նիստում:

Հեղինակը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու շարժառիթը, նշեց, որ «Սնանկության մասին» օրենքի ընդունումից հետո, բոլոր այն գործերը, որոնք գտնվում են այլ դատարաններում կամ հարկադիր կատարման ծառայությունում, ենթակա են կարճման: Դրանք պետք է քննվեն սնանկության գործի վարույթում:

Օրենքի գործող իրավակարգավորումները կատարողական վարույթով պարտապանի սնանկության դեպքում ոչ գույքային բնույթ ունեցող պարտավորությամբ որպես պարտատեր հանդես եկող անձին զրկում են արդեն իսկ ճանաչված ու կատարման փուլում գտնվող իր պահանջի կատարում ստանալու հնարավորությունից, ինչը խնդրահարույց է հատկապես անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից:

Ուստի առաջարկվում է կարճել գույքային բռնագանձումներով եւ ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները` բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների:

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հարակից զեկուցմամբ առաջարկեց կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ներկայացնելով Կառավարության կարծիքը, նշեց, որ առաջարկվող կարգավորումներով բաց են մնում հայցի ապահովման կատարողական վարույթների կարճման դեպքերը, ինչը չի կարող արդարացված համարվել: Առաջարկվում է կարճել պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ` բացառությամբ այն կատարողական վարույթների, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի եւ իրավունքների վրա, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի:

Կառավարության առաջարկն ընդունեց հիմնական զեկուցողը, եւ օրենսդրական փաթեթը դրվեց քվեարկության լրամշակված տարբերակով` արժանանալով դրական եզրակացության:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am